ի՞նչ արժե Ուկրաինան. Մարգարիտա Սիմոնյան
Ուկրաինացի սահմանապահների կողմից ապրիլի 7-ին մերժվել էր Russia Today –ի կազմի մեջ մտնող RUPTLY վիդեոգործակալության օպերատորի մուտքը Ուկրաինա:
«Սահմանապահ ծառայությունում պաշտոնապես հայտարարել են, որ նա բավականին միջոցներ չունի երկրում մնալու համար: Ընդ որում բանկային հաշվից ելքի թուղթ ցույց տալու Իվանովի առաջարկը անտեսվել է»,- ճշտել են RT-ի մամուլի ծառայությունում: Այնտեղ նշել են, որ լրագրողից վերցրել են անձնագիրը` խոստանալով վերադարձնել այն Ռուսաստան վերադառնալու դեպքում:
Russia Today –ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը թվիթերի միկրոբլոգի իր էջում այս կապակցությամբ գրել է . « Լուգանսկի և Դոնեցկ մեկնող ևս 2 լրագրողի հետ են դարձրել սքանչելի ձևակերպմամբ՝ դուք չունեք բավարար գումար: Իսկ ով է տեղյակ ի՞նչ արժե Ուկրաինան»