Եվրահանձնաժողովը դատապարտում է Ուկրաինայի հարավ-արևելքի փողոցային ակցիաները
Եվրահանձնաժողովը դատապարտում է Ուկրաինայի հարավարևելյան մասում ընթացող բողոքի փողոցային ակցիաները և առաջարկում դրանց մասնակիցներին արտահայտվել քաղաքական ֆորումներում, օրինակ՝ նախագահական ընտրությունների նախապատրաստման շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:
«Մենք խորին անհանգստությամբ հետևում ենք իրադրության զարգացումներին: Ուկրաինայում բոլոր քաղաքական պահանջները պետք է արտահայտվեն համապատասխան ֆորումներում՝ ոչ բռնի ուժով»,- ասել է Կոսյանչիչը: