1957 դիտում
16:52 08-04-2014
Երևանի առաջատար բժիշկները Ստեփանակերտում խորհրդատվություններ են անցկացրել
Ինչպես նախապես տեղեկացվել էր, ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ապրիլի 4-ին և 5-ին Երևանից ժամանած առաջատար մասնագետների հետ համատեղ կազմակերպվել էին խորհրդատվություններ:
Երևանի գլխավոր մասնագետ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ղեկավար Էլզա Հայրապետյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, Երևանի քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանը, «Էրեբունի» ԲԿ Կանանց կենտրոնի տնօրեն, գինեկոլոգ Կարինե Սարգսյանը և նույն ԲԿ ուլտրաձայնային հետազոտության առաջատար մասնագետ Գայանե Սարգսյանը երկու օրվա ընթացքում տեղի մասնագետների հետ միասին բժշկական նեղ մասնագիտական խորհրդատվության են ենթարկել Ստեփանակերտից և Արցախի շրջաններից ժամանած շուրջ 350 այցելուի:
Խորհրդատվությունն ու բուժօգնությունը լիարժեք մատուցելու և վերջնական ախտորոշելու համար իրականացվել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:
Հետազոտված հիվանդների գերակշռող մասը էնդոկրինոլոգիական խնդիրներ են ունեցել, ավելի քան 220 հիվանդ: Էնդոկրինոլոգներն այցի ավարտին արձանագրել են, որ իրենց կողմից հետազոտված հիվանդների գերակշիռ մասը վահանաձև գեղձի ախտահարումներ են ունեցել: Հիվանդները տեղում ենթարկվել են ուլտրաձայնային հետազոտության և, ըստ անհրաժեշտության, կատարվել է նաև լաբորատոր փորձաքննություն: Արդյունքների հիման վրա կատարվել են նշանակումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
5699 դիտում
18:08 28-03-2014
Մարտի 29-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն խորհրդատվություններ
Այս բաժնից
1222 դիտում
23:19 25-12-2024
Իսրայելը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կվերանա. ԻՀՊԿ
1009 դիտում
22:53 25-12-2024
Սիրիայի նոր իշխանությունները պարետային ժամ են սահմանել Հոմսում՝ ալավիների անկարգությունների կապակցությամբ
982 դիտում
22:20 25-12-2024
Լիբանանում մարտերի ընթացքում «Հըզբոլլահ»-ի մոտ 3800 մարտիկ է սպանվել. ՑԱԽԱԼ