Ինքն իրեն նկարելը՝ «սելֆշոտը», հոգեկան խանգարում է. գիտնականներ
Ամերիկայի հոգեբանական ասոցացիայի (APA) գիտնականները պաշտոնապես հաստատել են, որ «սելֆշոտը» (self shot - երբ մարդը նկարում է ինքն իրեն բջջայինով, կամ ֆոտոխցիկով) հոգեբանական խանգարում է: Ասոցիացիայի ներկայացուցիչները նման հայտարարությամբ հանդես են եկել Չիկագոյում ամենամյա պաշտոնական հանդիպման ժամանակ:
Նրանց խոսքով գոյություն ունի խանգարման 3 փուլ. 1-ինսկզբնականի մեջ են մտնում, երբ մարդը ամեն օր մի քանի անգամ նկարում է իր դեմքը, դիտում նկարները, սակայն սոցցացներում չի տեղադրում:
2-րդ կարգի մեջ սուր խանգարում ունեցողներն են, ովքեր իրենք իրենց նկարում են օրեկան գոնե 3 անգամ և ամեն անգամ տեղադրում են համացանցում:
Իսկ 3-րդ կարգը կոչվում է խրոնիկ, ու այս դեպքում ամեն հարմար պահի ինքնանկար է անում և տեղադրումհամացնացում, իսկ իր անձնական էջի լուսանկարը փոխում է օրեկան 6 անգամ:
Ինչպես նշել են մասնագետները, դեռ այդ խանգարման բուժման հատուկ կուրսեր չեն մշակել: