1977 դիտում
20:39 07-04-2014
Յուրի Վարդանյանը շնորհավորել է ըմբիշ Արթուր Ալեքսանյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը շնորհավորել է հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին՝ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում փայլուն հաղթանակ տանելու, Արսեն Ջուլֆալակյանին՝ արծաթե մեդալ նվաճելու, նրանց մարզիչներ Գևորգ Ալեքսանյանին և Լևոն Ջուլֆալակյանին՝ վերը նշված հաղթանակների և վերջինիս 50-ամյակի կապակցությամբ:
«Բոլոր մենամարտերը գրագետ ու անպարտելի անցկացնելով՝ դուք հերթական անգամ բարձր պահեցիք մեր երկրի հեղինակությունը, ձեր շնորհիվ մեր եռագույնը մեկ անգամ ևս ծածանվեց միջազգային մրցասպարեզում՝ կրկին ապացուցելով հայկական ըմբշամարտի բարձր կարգը: Համոզված եմ, որ դուք հետագայում էլ մեզ և բոլոր երկրպագուներին կպարգևեք նոր և ավելի մեծ հաղթանակներ»,- ասված է Յուրի Վարդանյանի շնորհավորանքում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ապրիլի 5-ին և 6-ին մրցագորգ դուրս եկան հունա-հռոմեական ոճի ըմբիշները: 98կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին՝ գրավելով առաջին տեղը: Ընդ որում Արթուրը բոլոր գոտեմարտերն ավարտեց «չոր» հաշվով:
Արթուրի անձնական մարզիչն է հայրը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը: Նշենք, որ Եվրոպայի եռակի չեմպիոն Ա. Ալեքսանյանն հաղթանակը նվիրեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին, որն այդ օրը տոնում էր ծննդյան 50-ամյակը:
Հունա-հռոմեական ըմբիշներից հաջող հանդես եկավ նաև Արսեն Ջուլֆալակյանը, որը 75 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ:
Ավելացնենք նաև, որ մեր հավաքական թիմը գրավեց յոթերորդ տեղը:
Նմանատիպ նյութեր
946 դիտում
23:05 07-09-2024
Ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին
Այս բաժնից
3727 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2710 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2488 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ