Հոմսում քահանա է սպանվել
Սիրիայի Հոմս քաղաքի մենաստանում այսօր հոլանդացի քանանա է սպանվել, հայտնում է Ynet֊ը։
Հոմսի Բուստան ալ Դիվան թաղամասում սպանված քանանան 72֊ամյա Ֆրենսիս վան դեր Լյութան է։
Նա Հոմսում է բնակվել 1964 թվականից, և ողջ ռազմական գործողություների ընթացքում չի ցանկացել պետությունը լքել, քանի դեռ պետությունում հումանիտար և բժշկական օգնության կարիք ունեցող հազարավոր քրիստոնյաներ են բնակվել։
Հարձակման դրդապատճառները դեռ հայտնի չեն։


