211652_close_icon

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին

views-count1704 դիտում article-date 18:19 07-04-2014
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը շնորհավորել է կանանց մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ` մաղթելով հաջողություն եւ ամենայն բարիք: Քննարկվել են Հայաստանի ու Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր