211652_close_icon

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը 1մլն դրամ է փոխանցել քեսաբահայերի օգնության հաշվեհամարին

views-count1287 դիտում article-date 18:03 07-04-2014
ՀՀ կրթության և գիտության ոլորտի մի շարք հաստատություններ, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի` քեսաբահայությանն աջակցելու նախաձեռնությանը, արդեն գումարներ են փոխանցել այդ նպատակով բացված հատուկ հաշվեհամարին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այդ հաշվեհամարին է փոխանցել մեկ միլիոն ՀՀ դրամ: Միաժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում ոլորտի մյուս կազմակերպություններին` իրենց հնարավորությունների շրջանակում միանալ այս ազգանվեր նախաձեռնությանը:

Նմանատիպ նյութեր