3051 դիտում
10:52 07-04-2014
Նա սփոփանքի ափ է, համբերության ծով, սիրո օվկիանոս, նրա սերն ու հոգատարությունն անշահախնդիր են. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Աշխարհի ամենապաշտելի և ամենագեղեցիկ էակը մայրն է, որին բոլորս առանձնակի սրբությամբ ենք վերաբերվում: Նրա պատիվը բարձր պահելը սրբազան պարտք է: Եվ դա բնական է, որովհետև մայրն է կյանք պարգևողը: Նրանից ենք ստանում առաջին դաստիարակությունը, շրջապատի մասին նախնական տեղեկություններն ու գիտելիքները: Նա է բարության, արդարության, ճշմարտության առաջին զուլալ աղբյուրը, բացի այդ սփոփանքի ափ է, համբերության ծով, սիրո օվկիանոս: Նրա սերն ու հոգատարությունն անշահախնդիր են և չեն պահանջում համարժեք վերաբերմունք: Այսպիսով մայրը մարդու կյանքում անհամեմատելի բարձը դիրք ունի, սակայն բարձրաձայնենք հարցերի հարցը` ինչո՞ւ է պակասում մայրերի թիվը, ինչու են հրաժարվում երեխա ունենալուց, հաճախ ինչո՞ւ են սահմանափակվում 1 երեխայով: Այս առումով կանանց հասցեին փոքր ինչ կոպիտ խոսքն անգամ անբարոյականություն է, քանի որ կնոջ ամենամեծ առաքելությունը մայրանալն է: Եվ ուրեմն պատասխանները պետք է փնտրել այլ տեղ: Ինչ-որ կարևոր բան աչքաթող է արված: Եվ լավ կլինի, որ պատկան մարմինները մտածեն ծնելիության մակարդակը բարձրացնելու մասին:
Մաղթում եմ երջանկություն բոլոր մայրերին և մայրանալու ուղին ընտրածներին ամենասիրառատ տոնի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Լուսավորեք աշխարհը ձեր անկեղծ սիրով: Թող ոչինչ ձեզ հետ չպահի մայրանալու առաքելությունն իրագործելուց»։
Նմանատիպ նյութեր
15183 դիտում
14:31 01-05-2018
Մենք պատրաստ ենք մեր ձայները անշահախնդիր տալ. Գ. Ծառուկյանը՝ ԱԺ-ում այսօրվա քվեարկության մասին. tert.am
Այս բաժնից
787 դիտում
22:07 26-11-2024
ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը
1027 դիտում
21:40 26-11-2024
ՔՊ նիստում որոշվել է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
679 դիտում
21:27 26-11-2024
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում է