211652_close_icon
views-count2527 դիտում article-date 17:23 06-04-2014

Մոտենում է պատերազմը. Սաակաշվիլին հոդված է գրել

Հետևելով Օբամայի հայտարարություններին, տեսանելի է, որ Արևմուտքը չի ցանկանում Ռուսաստանի նկատմամբ կիրառել ավելի խիստ պատժամիջոցներ, այս մասին Foreign Policy-ում հրատարակած իր հոդվածում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը վերնագրված է` Մոտենում է պատերազմը: Մարտի սկզբին Ղրիմի հանրաքվեի բեմադրմամբ և տարածաշրջանի անեքսիայով Ռուսաստանը նոր քաղաքական- իրավական իրականության հիմք ստեղծեց: Ինչպես Մոսկվան է անվանում, սա այսպես ասած նոր ռուսական պարադոգմա է անօրինական աշխարհի համար: Ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերգելը Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարեց, Ռուսասատանը մտցրեց ջունգլիների օրենք զարգացած աշխարհում: Մեր համար ովքեր իրենց գլխին են զգացել Վլադիմիր Պուտինի փորձերը, սկզբից էինք կանխելու ԽՍՀՄ-ի վերականգնման փորձը, քանի որ դա 20-րդ դարի ամենամեծ քաղաքական կադաստրոֆան էր կոչվում, այն ինչ Ուկրաինայում է տեղի ունենում, անակնկալ չէր: Սակայն սա ներկայացման վերջին արարը չէ,- գրում է Սաակաշվիլին: Նրա կարծիքով բացահայտ է, որ այս փուլում Պուտինի ծրագրերի մեջ է մտնում գրավել Արևելյան Ուկրաինան: Նախկին նախագահը գրում է, որ Վրաստանը Ուկրաինան և Մոլդովան պարզապես պատժվում են Ռուսաստանի կողմից նրանց ազատ և ժողովրդավար ապրելու ցանկության համար, որը տարբերվում է Պուտինի մոդելից: Նա կարծում է, որ Արևմուտքը պետք է ավելի խիստ և երկարաժամկետ պատժամիջոցներ կիրառի: «Արևմուտքի պահվածքը կարելի է բժշկական միջամտություն համարել: Այն ժամանակ երբ Ռուսաստանը ագրեսիայի տեսքով առաջին անգամ Վրաստանի վրա հարձակվեց, սակայն միջազգային հանրությունը բավարավեց միայն բնութագիր տալ, իսկ հիվանդությունը բուժելու համար ոչինչ չձեռնարկեց: Ղրիմը Վրաստանում տեղի ունեցածի մետաստազն է, սակայն Արևմուտքը կրկին խուսափեց վիրահատական միջամտություն ցուցաբերել, քանի որ մեծ ռիսկ էր պարունակում: Սակայն որպես մինիմում, նրանք պետք է անցկացնեին քիմիաթերապիա: Սա նշանակում է, որ Եվրոպական կազմակերպությունները պայքարում են կարճաժամկետ, իսկ երկարաժամկետ հեռանկարներում այն չի օգնում պայքարել Պուտին անվանումը կրող ուռուցքի դեմ »,- գրում է նա: Դրա համար ուզում եմ միջացգային կազմակերպություններին հիշեցնել Չերչիլի խոսքերը. Դուք ունեք ընտրություն պատերազմի և խայտառակվելու միջև: Ընտրեք խայտառակությունը և դրա համար պատերազմեք:

Նմանատիպ նյութեր