Որսացած ռադիոազդանշանը չի պատկանում անհետ կորած մալայզիական օդանավին
Չինական Haixun 01 որոնողական նավի կողմից որսված ռադիոազդանշանը անհետ կորած մալայզիական Boeing-ին չի պատկանում: Այս մասին քիչ առաջ հայտնել է Չինաստանի Ծովային որոնողական և փրկարարական կենտրոնի ղեկավարությունը:
«Ազդանշանը, որը ստացվել է Հնդկական օվկիանոսում, չի պատկանում կորած օդանավի սև արկղին»,-ասել են կենտրոնից: Թե կոնկրետ ինչ սարք է հայտնաբերվել, առայժմ անհայտ է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հնդկական օվկիանոսի ջրերում նավն ազդանշան է որսացել, որի հաճախականությունը կազմում է 37,5մգհ: Մասնագետները չէին բացառել, որ այն կարող էր անհետացած Boeing-ից ստացված լինել: