«Էրդողան»-ը հայտնվել է վաճառասեղանների վրա. տեսանյութ
Գազայի հատվածի բնակիչները ստեղծել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունով օծանելիք:
Պաղեստինցիները հայտարարել են, որ չափազանց շատ են սիրում Էրդողանին: Օծանելիքը հայտնվել է շուկայում մարտի 30-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, երբ հաղթանակեց Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: