211652_close_icon
views-count11985 դիտում article-date 23:10 01-06-2021

Ոչ մեկն օլիգարխ չէ՝ ո՛չ Ալեքսանյան Սամվելը, ո՛չ Ծառուկյան Գագիկը, ոչ ես․ Խաչատուր Սուքիասյան

Tert.am-ը գրում է. Տնտեսվարողն օլիգարխ չէ։ Եթե մեկի անունը տաք, ես կապացուցեմ, որ նա օլիգարխ չէ։

Այս մասին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել է «Սիլ» կոնցեռնի հիմնադիր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։

Հարցազրուցավարի դիտարկմանը, թե իրեն են օլիգարխ ասում, Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, Սուքիասյանն արձագանքել է․ «Ոչ մեկն օլիգարխ չէ․ ո՛չ Ալեքսանյան Սամվելը, ո՛չ Ծառուկյան Գագիկը, ո՛չ ես։ Օլիգարխը նրանք էին, ովքեր կառավարում էին երկիրը, որովհետև ապօրինի հարստացած մարդիկ են օլիգարխները»,-ասել է նա՝ նշելով, թե օլիգարխը պետք է ուժայիններին տիրապետի։

Անդրադառնալով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականին ու հայտարարությանը, թե ինքը չի կարող ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ նախաձեռնությունների, որոնք պետականության, ազգային շահի դեմ են, Խաչատուր Սուքիասյանն ասել է․ «Միգուցե ԱԳ նախարարը մտածում է՝ 20 օր հետո ինչ է լինելու․ դա քաղաքական հայտարարություն էր, դիվանագիտոսւթյան և պետական կառավարման հետ ոչ մի կապ չուներ»։

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր