ԱՄՆ-ը Թունիսին 500 մլն դոլար կհատկացնի
ԱՄՆ վարչակազմը որոշում է ընդունել երկրում բարեփոխումների անցկացման համար Թունիսին հատկացնել 500 մլն դոլար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ նման վարկային երաշխիքները Թունիսում կարող են ստեղծել հաջողությամբ զարգացող հասարակություն և նպաստել ազգային տնտեսության առաջընթացին:
Նշենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը Թունիսին տրամադրել էր 485 մլն դոլարի օգնություն: