211652_close_icon

«Հանրությունը պիտի վստահի մեզ». Քուշկյանի հանդիպումը Մարտակերտում

views-count2086 դիտում article-date 18:53 02-04-2014
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Մարտակերտի Ռ.Բազյանի անվան շրջանային բուժմիավորում կատարած այցի ժամանակ ծանոթացել է բժշկական հաստատության առօրյաին: Շրջանային բուժմիավորումում ընթացիկ տարվա երեք ամիսների ընթացքում լույս աշխարհ են եկել 50 երեխա: Նախարարն ընդհանուր առմամբ գոհ է եղել բուժմիավորման պայմաններից, առկա սարքավորումներից: Հիշեցնենք, որ Մարտակերտի Ռ.Բազյանի անվան շրջանային բուժմիավորումը կառուցվել և շահագործման է հանձնվել վերջին տարիներին: Ընթացքի մեջ է հարևանությամբ տեղակայված, վերակառուցման փուլում գտնվող պոլիկլինիկական մասնաշենքը, որի շինարարական աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարում: Տեղում հրավիրված խորհրդակցության ժամանակ նախարարին է ներկայացվել մասնագետների բացակայության հարցը, մասնավորապես կարևորվեց բժիշկ-նեոնատոլոգի բացակայությունը: Հ.Քուշկյանը նշել է, որ տարվող հետևողական քաղաքականության շնորհիվ կիրականացվեն համատեղ ծրագրեր Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների միջև, որը հնարավորություն կտա բարելավել բուժսպասարկման որակը ու ավելի կմտերմացնի երկու համակարգերը: «Մենք մեծ քայլեր ենք կատարելու, հանրությունը պիտի վստահի մեզ, այսօր նախարարությունում ծրագրեր ենք մշակում, իրականացնելու ենք սրտանոթային սկրինինգային ծրագիր, ինչը մեծ քայլ կլինի առողջապահության զարգացման համար, մենք կունենանք բժշկական որակ»:‰
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր