slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ցրտահարությունը նշանակալի վնասներ չի հասցրել Արցախի գյուղատնտեսությանը
211652_close_icon

Ցրտահարությունը նշանակալի վնասներ չի հասցրել Արցախի գյուղատնտեսությանը

views-count1684 դիտում article-date 19:32 01-04-2014
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց խորհրդակցություն՝ նվիրված աղբահանության և գարնանացանի աշխատանքներին: Կառավարության ղեկավարը հանձնարարեց ապրիլի 7-ից մայիսի 9-ը շաբաթօրյակների շարք սկսել ողջ հանրապետությունում՝ մաքրելու և բարեկարգելու թե՛ հանրապետական ու միջհամայնքային նշանակության ճանապարհները, թե՛ քաղաքների փողոցները և թե՛ զբոսաշրջային այցելությունների վայրերը: Նա հորդորեց շրջանների վարչակազմերի ղեկավարներին և խորհրդակցության մյուս ներկաներին անձամբ մասնակցել շաբաթօրյակներին և օրինակ ծառայել քաղաքացիներին: Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ կառավարությունն առավելագույն աջակցություն է ցուցաբերելու նյութատեխնիկական միջոցների տրամադրմամբ, իսկ պատասխանատու մարմինները պետք է այդ աշխատանքներում հնարավորինս ընդգրկեն երիտասարդությանը, դպրոցականներին և աշխատանքային կոլեկտիվներին: Վարչապետը նաև հանձնարարեց շաբաթօրյակները դարձնել պարբերական՝ չսահմանափակվելով միայն նշյալ մեկամսյակով: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մաքրման միջոցառումներին զուգահեռ անցկացնել նաև բացատրական աշխատանքներ՝ կանխարգելելու համար միջավայրի հետագա աղտոտումը: Խորհրդակցության ժամանակ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ մարտի 30-31-ին գրանցված օդի ջերմաստիճանի կտրուկ անկումը նշանակալի վնաս չի հասցրել հանրապետության գյուղատնտեսությանը: Հիմնականում տուժել են դեղձի և ծիրանի ծառերը, իսկ հացահատիկային մշակաբույսերի համար տեղումները բարենպաստ էին: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը զեկուցեց, որ գարնանացան սերմացուների, պարարտանյութերի ու թունաքիմիկատների պահանջվող ծավալները առկա են, և դրանց բաշխման գործընթացն ընթանում է իր հունով: Անդրադառնալով մեքենատրակտորային պարկի՝ գյուղատնտեսական աշխատանքներին պատրաստվածությանը՝ նա նշեց, որ վերջերս ներկրված 40 բելառուսական տրակտորներն արդեն իրացվել են, և շուրջ 40 հատի պահանջարկ ևս կա: Վարչապետ Հարությունյանի հանձնարարությամբ՝ հիմնադրամը կսկսի գյուղտեխնիկայի սարքավորումների ձեռքբերման համար տրվող արտոնյալ վարկերի տրամադրման ծրագիր՝ խուսափելու համար աշխատանքների տեխնիկական խափանումներից:

Նմանատիպ նյութեր