Սիրիայի պատերազմի ընթացքում ավելի քան 150 հազար զոհ է գրանցվել
Սիրիայում 2011֊ի մարտից սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 150 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով մարդու իրավունքների սիրիական հետազոտական կենտրոնին։
Հաղորդվում է, որ ներկայումս փաստաթղթով 150344 մարդու մահ է գրանցված, նրանցից 51212֊ը խաղաղ բնակիչներ էին, 7985֊ը՝ երեխաներ։
2871 մարդու ինքնությունը պարզել չի հաջողվել։
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011 թ․ մարտի 15֊ից հակակառավարական ելույթներ են սկսվել, ո քաղաքացիական պատերազմի է վերածվել։