slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Հադրութի շրջանի Տող և Տումի համայնքներ
211652_close_icon

Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Հադրութի շրջանի Տող և Տումի համայնքներ

views-count1867 դիտում article-date 16:07 31-03-2014
Մարտի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Հադրութի շրջանի Տող և Տումի համայնքներ՝ տեղի բնակչության հետ հանդիպելու և համայնքապետերի գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու նպատակով: Ըստ հաշվետվության՝ Տող գյուղն ունի հարմարավետ պայմաններով դպրոց, մանկապարտեզ, արվեստի դպրոց, ինչպես նաև ապահովված է անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով: Այդ տեսանկյունից գլխավոր ձեռքբերումը նախորդ տարվա ընթացքում ջրատար համակարգի կառուցումն էր: Համայնքում գործում են գինու և մակարողենի գործարաններ, որոնց արտադրանքը սպառվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում: Վարչապետն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին շոշափելի աշխատանքներ են կատարվել Տողում անհրաժեշտ ենթակառուցվածքներ ապահովելու, ինչպես նաև համայնքի տնտեսական զարգացման ուղղությամբ: Նա գոհունակություն հայտնեց, որ համայնքում հացահատիկի բերքահավաքի արդյունքները բարձր են հանրապետական միջինից: Ա. Հարությունյանը կարևորեց Տողի մելիքական ապարանքի ընթացող վերականգնողական աշխատանքները, որոնք կխթանեն զբոսաշրջիկների հոսքը դեպի համայնք՝ ստեղծելով եկամտի նոր աղբյուրներ: Վարչապետը ընդգծելով, որ համայնքային աշխատանքի բացակայություն է նկատվում հանրապետությունում, կոչ արեց բնակիչներին ավելի համախմբված լինել խնդիրների լուծման ճանապարհին: Այդ համատեքստում, ի պատասխան ներհամայնքային ճանապարհների բարեկարգման վերաբերյալ հարցին, նա խոստացավ նյութատեխնիկական համապատասխան միջոցներ տրամադրել՝ հորդորելով աշխատանքները կատարել համայնքային ուժերով: Տումի գյուղում, ըստ համայնքի ղեկավարի հաշվետվության, բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվապահությամբ: Այստեղ ևս տարիներ շարունակ արձանագրվում են հացահատիկի բերքատվության միջինից բարձր ցուցանիշներ: Հիմնախնդիրներից առանձնացվեցին ջրամատակարարման համակարգի խարխլվածությունը և դպրոցի շենքի ոչ բարվոք վիճակը: Կառավարության ղեկավարը նշեց, որ ըստ նախագահի նախընտրական ծրագրի՝ մինչև 2017թ. կկառուցվի նաև Տումիի ջրամատակարարման համակարգը: Նա նաև այցելեց պետբյուջեի միջոցներով կառուցվող մանկապարտեզի շենքի շինհրապարակ՝ ծանոթանալով կատարվող աշխատանքների ընթացքին: Գյուղերում բնակիչները հարց բարձրացրին մսամթերքի գների վերաբերյալ՝ նշելով, որ անասունները էժան գներով են մթերվում վերավաճառների կողմից: Ի պատասխան՝ Ա. Հարությունյանը նշեց, որ գները ազատականացված են, և պետությունը միջամտելու իրավունք չունի: Փոխարենը նա խորհուրդ տվեց կիրառել կոոպերատիվ իրացման մեթոդը՝ խուսափելով վերավաճառների կողմից թելադրվող գներից: Հակակարկտային կայանների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ կառավարության ղեկավարը թերահավատություն հայտնեց դրանց ցանկալի արդյունավետության նկատմամբ, որը, ըստ նրա, հիմնված է անհաջող դեպքերի վրա: Ա. Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ լուծումը գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդնումն է, ինչը որոշակի չափով կերաշխավորի հողատերերի վնասների փոխհատուցումը: Ա. Հարությունյանը այցելեց նաև Մարիամաձորի դաշտեր՝ ծանոթանալու պետական ծրագրով իրականացվող արտեզյան ջրհորների փորման աշխատանքներին: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը և Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը:

Նմանատիպ նյութեր