211652_close_icon
views-count1624 դիտում article-date 14:24 31-03-2014

Թուրքիայում ընտրությունների ժամանակ անհասանելի են եղել գյուլենական լրատվական կայքերը

Թուրքիայում մարտ 30-ին կայացած տեղական ինքակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել բախումներ ու անկարգություններ, կիրառվել են սառը զենքեր ու հրազեն: Բախումների հետևանքով, ըստ որոշ տվյալների, 8 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը` վիրավորվել: Սպանությունները տեղի են ունեցել Հաթայ նահանգի Գյոլբաշը և Շանլըուրֆա նահանգի Յուվաջըք գյուղերի համայնքապետերի ընտրությունների ժամանակ: Երեկոյան, երբ ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը, 35 նահանգնում անջատվել է էլէկտրաէներգիան: Բացի դրանից ընտրությունների մեկնարկից հետո անհասանելի և դժվար հասանելի են եղել թուրքական մի շարք առաջատար լրատվական կայքեր, ինչպիսիք են «Ջիհան» գործակալությունը, «Զաման»-ը, «Թարաֆ»-ը , որոնք ընդդիմադիր կամ էլ գյուլենական են համարվում: Թուրքական «Զաման» թերթը գրում է, որ «Ջիհան» գործակալության անձնակազմի անդամները մի շարք վայրերում հարձակման են ենթարկվել, իսկ կայքը ընտրատեղամասերի բացվելուց անմիջապես հետո ենթարկվել է «Ddos» հարձակման, ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտերկրից: Այս պահին «Ջիհանի» և «Զամանի» կայքերը հասանելի են, իսկ ահա «Թարաֆ» թերթի կայքը անհասանելի է: Կայքը գլխավոր էջում տեղադրված գրությամբ ընթերցողներին տեղեկացնում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կայքը կազմակերպված հարձակման են ենթարկվում:

Նմանատիպ նյութեր