Պայթյուն՝ Տյումենի մարզում․ զոհվել է 5 երեխա
Ռուսաստանի Տյումենի մարզի Կոսմակովո գյուղում այս գիշեր բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով 3 գազի բալոնների պայթյուն է գրանցվել, որի արդյունքում զոհվել է 5 երեխա։ Այս մասին հայտնում է Մարզային ԱԻ վարչության մամլո ծառայությունը։
«Հրշեջներին հաջողվել է կրակը մարել։ Հրդեհից վնասված կառույցից դուրս են բերվել 2006, 2008, 2009, 2010 և 2011 թթ․ ծնված երեխաների մարմինները։ Պատահարի հետևանքով նաև 2 կանայք են տուժել, նրանցից 1֊ը հոսպիտալացվել է»,֊ նշվում է մամլո ծառայությունում։
Ըստ մամլո ծառայության տվյալների, դեպքի վայրում ոստիկանության , հրշեջ լաբորատորիայի աշխատակիցները և ՌԴ Տյումենի շրջանի ԱԻՄ վարչության հոգեբաններ են աշխատում։