2191 դիտում
23:23 30-03-2014
Էրդողանն իշխանությունը պահում է՝ արյուն հեղելով. տեսանյութ
Թուրքիայում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները, որոնց մասնակցում է 26 կուսակցություն: Ընտրություններն անցկացվում են սոցցանցերի արգելափակման, կոռուպցիոն սկանդալի ու ներքաղաքական լարվածության պայմաններում: Սա կարող է վերջ դնել իշխող կուսակցության գործունեությանը, մասնավորապես վարչապետ Էրդողանի քաղաքական կարերային: Ընդդիմադիր կուսակցություններին աջակցում են այն քաղաքացիները, որոնք կողմ են աշխարհիկ Թուրքային:
Ընտրությունների խաղաղ ընթացքն ապահովելու համար ընտրատեղամասերում կենտրոնացվել է ավելի քան 15 հազար ոստիկան, որոնց թիվը քվեարկությունից հետո կհասնի 40 հազարի: Չնայած իրավապահների ներկայությանը, ընտրություններն ուղեկցվում են արյունահեղությամբ, գրանցվել է վեց սպանություն: Թուրքիայի Ուրֆա նահանգի երկու գյուղերում ընտրությունների ժամանակ լուրջ բախումներ են տեղի ունեցել թեկնածուների միջև: Կան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած մարդիկ: Ընդհարումների ժամանակ կիրառվել են դանակներ, մահակներ ու զենք: Երկրում օգոստոսին նախանշված նախագահի ընտրություններին ու հաջորդ տարի խորհրդարանի ընտրություններին ընդառաջ այսօրվա ընտրությունը Էրդողանի իշխանության համար լուրջ հանրաքվե է:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25241]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
607 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել