Արցախում ցրտահարությունը ծիրանի եւ դեղձի բերքին է սպառնում. տեսանյութ
                        Արցախում ջերմաստիճանը մարտի 29-ից է սկսել նվազել: Այս գիշեր Արցախում միջին ջերմաստիճանը կլինի 5 աստիճան զրոյից ցածր: Գրանցված տեղումները հիմնականում թաց ձյան տեսքով էին: Տեղումների հետեւանքով արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել: Այս պահին փակ է Մարտակերտ-Վարդենիս ճանապարհահատվածը: Գորիս-Ստեփանակերտը գործում է անխափան: Գյուղատնտեսության ոլորտում հիմնական վտանգը ծիրանի եւ դեղձի բերքին է սպառնում:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25233]armnewstv.am [/url]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


