Հենրիխ Մխիթարյանի խաղը ցածր գնահատականի է արժանացել
Բունդեսլիգայի 28-րդ տուրի` [url=https://shamshyan.com/hy/article/1403292023338/]«Շտուտգարտ» - «Բորուսիա» (2:3)[/url] խաղից հետո Ruhrnachrichten պարբերականը գնահատել է դորտմունդյան ակումբի խաղացողների ելույթները: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը ցածր գնահատականի է արժանացել: Պարբերականը հայ խաղացողի ելույթը գնահատել է 4 բալով: Ամենաբարձր գնահատականը ստացել է Մարկո Ռոյսը` 1,5 բալ:
Վայդենֆելլեր` 3 բալ
Հումմելս` 3
Սոկրատիս`3
Պիշչեկ` 5
Դուրմ` 5
Կեհլ` 2
Շահին` 3,5
[b]Մխիթարյան` 4[/b]
Ռոյս` 1,5
Գրոսկրոյտց` 3,5
Լևանդովսկի` 2,5
Օբամեյանգ` 3
Հոֆման` 2,5
Նշենք, որ Գերմանիայում ամենաբարձր գհատականը համարվում է 1-ը, իսկ ամենացածրը` 6-ը: