1436 դիտում
19:36 29-03-2014
Տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովն ու նախագահության հերթական նիստը
Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովը, որի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի նոր կանոնադրության հաստատման հարցը: Համաժողովի մասնակիցները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել են կանոնադրությունը: Համաժողովի աշխատանքների ավարտից հետո կայացել է նաև Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի աշխատանքներին, Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ, հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու նաև համաժողովի մասնակիցները: Նախագահության նիստի օրակարգում ընդգրկված էր Երևանի շախմատի ֆեդերացիայի հանձնաժողովների կազմերի հաստատման հարցը:
Անդրադառնալով դրանց աշխատանքների կազմակերպմանը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դրանք պետք է լինեն բաց և թափանցիկ. «Երևանի շախմատի ֆեդերացիայում գործող 6 հանձնաժողովների աշխատանքները բաց են լինելու բոլորի համար: Որքան շատ լինեն հանձնաժողովներում ներգրավված շահագրգիռ անձիք, այդքան ավելի արդյունավետ կլինեն մեր նպատակային աշխատանքն ու կայացվող որոշումները: Մենք պատրաստ ենք լսելու և քննարկելու բարձրացվող բոլոր առաջարկները, ինչի արդյունքում, համատեղ ուժերով, կկարողանանք կյանքի կոչել ֆեդերացիայի բոլոր ծրագրերը: Այս կերպ նաև հանրության համար տեսանելի կլինի ոչ միայն ֆեդերացիայի կողմից կատարվող աշխատանքները, այլև դրանց արդյունքում արձանագրված նորանոր հաջողություններն ու ձեռքբերումները»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանի շախմատի ֆեդերացիայի տարեկան ծրագրերի մասով էլ Տարոն Մարգարյանը նշել է, որ մարզաձևը տարածելու համար պետք է քայլեր ձեռնարկվեն միջոցառումների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ ևս: Նա նաև հավելել է, որ Երևանում հետզհետե ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները շախմատի էլ ավելի զարգացման ու տարածման համար: Ի լրումն ասվածի, քաղաքապետը առանձնացրել է նաև բոլոր այն քայլերը, որոնք արդեն իսկ իրականացվում են մայրաքաղաքում շախմատի զարգացման ու տարածման գործում:
Այնուհետ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել են 6 հանձնաժողովներից 5-ի կազմերը, իսկ մեկ հանձնաժողովի կազմի հաստատումը, հաշվի առնելով հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված անձի հանրապետությունից բացակայելու հանգամանքը, հետաձգվել է՝ նախագահության հաջորդ նիստին քննարկելու համար:
Նմանատիպ նյութեր
1007 դիտում
15:30 31-03-2015
Տեղի է ունեցել շախմատի մարզային ֆեդերացիայի հերթական նիստը
1277 դիտում
21:16 28-06-2022
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ( IWF ) հատուկ համաժողովն անցել է լարված մթնոլորտում
Այս բաժնից
706 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
592 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
829 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք