Սիրիայի բանակը դաշտային հրամանատար է ոչնչացրել՝ ազատագրելով 2 բնակելի տարածք
Սիրիայի Քալյամուն լեռնային շրջանում սիրիական զինված ուժերը 2 բնակելի տարածք են ազատագրել, որտեղ 2 շաբաթ առաջ Յաբրուդայից փախուստի դիմած ընդդիմադիր գրոհայիններ էին թաքնվում։ Այս մասին հայտնել է «САНА» գործակալությունը։
«Սիրիացի զինծառայողները Ֆլիտա և Ռաս էլ Մահար տարածքներին խաղաղություն և կայունություն են վերադարձրել։ Ահաբեկիչներն և նրանց զինտեխնիկան ոչնչացված են»,֊ ասվում է գործակալությանը փոխանցված Սիրիայի զինուժի ղեկավարության ներկայացուցչի հայտարարությունում։