211652_close_icon

Վերջին 6 օրերին թշնամին 350 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը և 2000-ից ավելի կրակոց արձակել

views-count1623 դիտում article-date 14:16 29-03-2014
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր