Էշթոնը դատապարտել է «Աջ սեկտորի» գործողությունները
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը դատապարտում է «Աջ սեկտորի» ակտիվիստների գործողությունները, ովքեր շրջապատել էին Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը։ Այս մասին իր պաշտոնական հաղորդագրության մեջ հայտարարել է Էշթոնը։
«Ես վճռականորեն դատապարտում եմ «Աջ սեկտորի» անդամների ճնշումը, ովքեր շրջապատել են Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը։ Խորհրդարանի նման սպառնալիքը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը»,֊ ասվում է հայտարարությունում։
Նա կոչ է արել արմատականներին խուսափել բռնության ու սպառնալիքների կիրառումից: