Թուրքիայի կառավարության կազմում իրանցի լրտեսներ կան. ԶԼՄ-ներ
Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին ղեկավար Ալի Ֆույաթ Յըլմազերը հայտարարել է, որ ահաբեկչական «Թաուխուդ-Սալամ» կազմակերպությունը, որը սերտորեն համագործակցում է Իրանի հետ, ներթափանցել է Թուրքիայի իշխանական շրջանակները:
Յըլմազերը նշել է, որ մասնավորապես իրանցի լրտեսների հետ սերտ կապերի մեջ են Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալին, Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը և փոխվարչապետ Բեշիր Աթալայը: