Յանուկովիչի ամառանոցում գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ տեսանյութ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մեժգորիեի ամառանոցում թանկարժեք խմիչքների և ուտեստների մի ողջ հավաքածու է հայտնաբերվել։ Ինչպես պարզվել է, այն պետպահպանությունից մոտ 1 ամիս թաքցրել է Օլեգ Սամոյդյուկը, հայտնում է TCH.ua֊ն։
Պահեստում հայտնաբերվել են սառեցրած բադեր, ճագարներ, ձկնեղեն, էկզոտիկ ծովամթերքներ, թանկարժեք ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ «Վանատուր» հայկական կոլեկցիոն գինի, ղրիմյան գինիների հավաքածու։