211652_close_icon
views-count1277 դիտում article-date 10:04 27-03-2014

Մի՞թե հայկական կողմին կարող է օգնել մի նախադեպի հետ զուգահեռը, ընդդեմ որի հանդես է գալիս ողջ քաղաքակիրթ աշխարհը․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է․ «Մոսկովյան «Կարնեգի» փորձագիտական կենտրոնի «Ռուսական ներքին քաղաքականությունը ու ինստիտուտները» ծրագրի ղեկավար, Միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի Վաշինգտոնի առաջատար աշխատակից Լիլյա Շևցովան «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում և Ղարաբաղում տարվող զուգահեռներին` Ղրիմի և Ղարաբաղի միջև։ Նրան հարցրինք, թե հնարավո՞ր է, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ էլ որոշակի հավակնություններ դրսևորվեն։ «Ես հասկանում եմ պատճառները, որոնք հայկական կողմին ստիպում են զուգահեռներ տանել Ղրիմի և Ղարաբաղի միջև։ Բայց մի՞թե հայկական կողմին կարող է օգնել մի նախադեպի հետ զուգահեռը, ընդդեմ որի հանդես է գալիս ողջ քաղաքակիրթ աշխարհը, և որը քանդում է միջազգային պայմանագրերի ողջ համակարգը։ Մի՞թե հայկական կողմը չի կարող գտնել այլ զուգահեռներ՝ որպես հիմք իր դիրքորոշման համար Ղարաբաղի հարցում։ Ղրիմի հետ զուգահեռները կարող են միայն այդ դիրքորոշումը խոցելի դարձնել»,– նկատեց Լիլյա Շևցովան»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր