2322 դիտում
08:50 27-03-2014
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն այս օրերին հայ համայնքի հետ չի հանդիպել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե հստակ չի կարող պնդել, որ Ղրիմի բոլոր հայերը «կողմ» են քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելու հարցին:
Հակոբյանի տեղեկացմամբ՝ Ղրիմի անկախացումից հետո Ուկրաինայի այլ համայնքների միջևպառակտման վտանգ չկա. «Մենք աշխատում ենք միասնաբար, և քանի որ Ուկրաինայի քաղաքացի ենք, ապրում ենք այստեղ, ապա մեր ամեն քայլն ուղղված է Ուկրաինայի շահերը պաշտպանելուն»: Իսկ ինչո՞վ է զբաղված Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, նա հայ համայնքի ներկայացուցիչներին այս թեժ օրերին հանդիպե՞լ է: «Ժողովուրդ»-ի այս հարցին հայ համայնքի ղեկավարի տեղակալը պատասխանեց. «Կապի մեջ եղել ենք, բայց հանդիպում չի եղել: Այս շաբաթվա վերջ լինելու է մեր հերթական ժողովը, հրավիրել ենք նաև Անդրանիկ Մանուկյանին: Հուսով ենք՝ ներկա կլինի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1451 դիտում
20:53 20-04-2020
Այս օրերին առանձնակի կարևորություն ունի հայ համայնքի հետ մեր համագործակցությունը. Ուկրաինայում ՀՀ դեսպան
4247 դիտում
10:19 08-05-2015
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ունեցվածքը. Ժողովուրդ
Այս բաժնից
658 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10966 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու
673 դիտում
23:13 17-01-2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ