Տուրչինովը Ղրիմի իր ներկայացուցչին ազատել է աշխատանքից
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն աշխատանքից ազատել է Ղրիմում գտնվող իր մշտական ներկայացուցչին։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
«Ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար Սերգեյ Վլադիմիրովիչ Կունիցինին ազատել Ղրիմում Ուկրաինայի նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից»,֊ ասվում է Տուրչինովի հրամանագրում։
Նշենք, որ Կունիցինն այդ պաշտոնը ստանձնել է 2014թ․ փետրվարի վերջին։
Հիշեցնենք, որ Ղրիմում մարտի 16֊ին ինքնավար մարզի կարգավիճակի մասին հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում մասնակիցների ավելի քան 96 տոկոսը Ռուսաստանի կազմ մտնելու օգտին է քվեարկել, իսկ մարտի 18֊ին համապատասխան համաձայնագիր է ստորագրվել։