1442 դիտում
17:37 26-03-2014
Ամփոփվել է փետրվարի 19-ին մեկնարկած Թումանյանական ամիսը
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին մեկնարկած Թումանյանական ամիսն ամփոփվել է։ Ամենայն հայոց բանաստեղծի 145-ամյակի միջոցառումների թվում ներառված էին գիտական ընթերցումներ «Բազմանդամ ընտանիքի հայր Հովհաննես Թումանյանի կերպարը», «Հովհաննես Թումանյանի զավակները», «Իմ Թումանյանը» թեմաներով։ Թումանյանական գիտական ընթերցումներին մասնակցել են Երևանի հանրակրթական ավելի քան 40 դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներ՝ տարիքային երկու խմբերով։
Թումանյանական ամսվա ամփոփման օրը, սահմանված կարգի համաձայն, խրախուսանքի է արժանացել 10 ընթերցում, իսկ դրանցից 6-ն արժանացել է առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակների։ Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերով են խրախուսվել նաև համաքաղաքային միջոցառումներ կազմակերպած դպրոցները։ Մրցանակները աշակերտներին և ուսումնական հաստատությունների տնօրեններին է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Թումանյանական ամսվա ընթացքում Հովհ. Թումանյանի անունը կրող դպրոցի, տուն-թանգարանի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության համագործակցությամբ կազմակերպվել են գրական-երաժշտական ցերեկույթներ, հանդիպումներ գրողների հետ, բազմաբնույթ այլ միջոցառումներ։ Մեծ գրողի 145-ամյակի միջոցառումներին մասնակցել են նաև մայրաքաղաքի մանկապարտեզները. անցկացվել են բաց դասեր։ Լավագույն բաց դասերն անցկացրած մանկապարտեզները ևս արժանացել են խրախուսական անվանակարգերի մրցանակների։
Նմանատիպ նյութեր
2125 դիտում
09:58 02-08-2014
Ավելի քան 600 գործատուներ աշխատավարձի աճ են ապահովել. Ֆինանսների նախարարությունն ամփոփել է հուլիս ամիսը
Այս բաժնից
1120 դիտում
12:18 24-11-2024
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
799 դիտում
11:10 24-11-2024
ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն
2482 դիտում
10:14 24-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ