Հրշեջ-փրկարարները դուրս են բերում կրակից տղամարդուն. տեսանյութ
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում կառուցվող շենքում բռնկվել է ուժեղ հրդեհ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 200 հրշեջ:
Շրջակա տների բնակիչները նախազգուշական նկատառումներով տարհանվել են:
Ինչպես հայտնել են քաղաքի հրշեջ վարչությունից, շենքում եղել են միայն բանվորները: Նախնական տվյալներով՝ նրանցից ոչ ոք չի տուժել:
Պատշգամբում հայտնված բանվորներից մեկին հրշեջ-փրկարարները դուրս էին բերել կրակից սանդուղքի օգնությամբ:
Ներկայացնում ենք տեսանյութը: