Հրշեջ-փրկարարները դուրս են բերում հրդեհի միջից տանը մենակ մնացած երեխաներին. տեսանյութ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրշեջ-փրկարարները կանչի էին մեկնել դեպքի վայր, որտեղ սեփական տանը մենակ մնացած 3 երեխաները՝ 1,3 և 4 տարեկան, առաջացած հրդեհից չէին կարողացել դուրս գալ տանից, քանի որ նրանց մայրը փակել էր դուռը և գնացել մոտակա սուպերմարկետ, որը բավականին հեռու էր գտնվում տանից:
Հրշեջները, վտանգելով սեփական կյանքը, ժամանակին կարողացել էին դուրս բերել երեխաներին և փրկել նրանց: Նրանց վիճակն այժմ բավարար է, իսկ նրանց մայրը դեռ պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ երեխաների հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի համար:
Ներկայացնում ենք տեսանյութը: