1757 դիտում
12:56 26-03-2014
Մնա չափիդ մեջ եւ մի՛ խառնվիր մեծերի գործերին. Ծառուկյանի խաղատները հիշող ֆինանսների նախարարին. Aravot.am
Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց եւ 62 կողմ, 42 դեմ արդյունքներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետգույքի կառավարման մասին» օրենքի նախագիծն ընդունելու հարցը. գրում է [url=http://www.aravot.am/2014/03/25/443974/]Aravot.am[/url]-ը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցության էր հրավիրել բոլոր խմբակցությունների ղեկավարներին իր աշխատասենյակ՝ քննարկելու օրենքի հետ կապված որոշ հարցեր: Քննարկումից հետո նա տեղեկացրեց, որ որոշ խնդիրներ կան, որոնք կլուծվեն հետագա քննարկումների ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի, խորհրդարանական լսումներ կհրավիրեն: ԱԺ-ում շարունակվեց վճարովի ավտոկայանատեղիների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկումը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն (լուսանկարում) իր ելույթում անդրադարձավ ֆինանսների նախարարին: Նախարարը ոչ իշխանական ուժերին հարց էր ուղղել, թե ի՞նչու ներկայացված հարցադրումների մեջ չի ներառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատունը, որն ընդունված օրենքի համաձայն՝ Երեւանին մերձ շրջանում միակն է մնացել, իսկ մյուս փոքր խաղատները փակվել են: Նա հայտարարել էր, որ ԲՀԿ խմբակցությունն է նպաստել այդ օրենքի ընդունմանը, որ Գագիկ Ծառուկյանն ավելի մեծ շահույթ ստանա եւ հավելել. «Այո, համաձայն եմ, որ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»: Ստեփան Մարգարյանն այսօր պատասխանեց նախարարին այսպես. «Ֆինանսների նախարարը, ճիշտն ասած, պարզ չի, թե ինչու էր եկել, քննարկվող հարցից անտեղյակ էր: Բայց քանի որ նա իրեն թույլ տվեց վիրավորել ԲՀԿ խմբակցությանը եւ խորհրդարանական ոչ իշխանական քառյակին առանձին, ես անդրադառնամ նրան եւս: Կարծես թե պարզ է դառնում, որ այս կամ այն նախարարը ԱԺ ամբիոնի մոտ հանդես է գալիս մի տեսակ տղայական պահվածքով, հոխորտում է ու հետո իր միջավայրում ասում՝ տեսա՞ք ինչ արեցի: Այդպիսին էր նախարարի երեկվա պահվածքը: Ուզում եմ հորդորել՝ մնա չափիդ մեջ եւ մի՛ խառնվիր մեծերի գործերին»:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/03/25/443974/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
4898 դիտում
13:44 21-10-2014
Աշխարհի ամենաշքեղ խաղատները. Ֆոտոշարք
2111 դիտում
10:51 02-04-2019
Եթե մշակույթի նախարարությունը «մնա», այդ դեպքում «չի մնա» Նազենի Ղարիբյանը. «Փաստ»
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան