ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին բացել Twitter-ը
Միացյալ Ազգերի կազմակերպությունը հայտարարություն է տարածել Թուրքիայում Twitter սոցիալական ցանցի արգելափակման առնչությամբ:
«Մենք մտահոգված ենք Twitter-ի արգելափակմամբ: Նման գործողությունները չեն համապատասխանում միջազգային հանրության առաջ մարդու իրավունքների ոլորտում Թուրքիայի ստանձնած պարտավորություններին»,-ասել է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն կոմիսարի մամլո քարտուղար Ռուպերտ Կովիլը:
Վերջինս հավելել է, որ առօրյայում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն նաև համացանցում:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Twitter-ն արգելափակվեց Թուրքիայում: