Սիրիայում ոչնչացվել են ադբեջանցիներից կազմված IŞİD խմբավորման 13 անդամներ. տեսանյութ
Սիրիայում այդ երկրի կառավարական զորքերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել են IŞİD ահաբեկչական խմբավորման 13 անդամներ: Խմբավորումը մեծ մասամբ բաղկացած է տարբեր կրոնական ծայրահեղական ադրբեջանցիներից:
Տեղեկությունների համաձայն, Ասադի զորքերի կողմից պատրաստված թիրախում հայտնվել են 25 գրոհայիններ, որոնցից 12-ին հաջողվել է դուրս պրծնել այնտեղից, մնացած 13-ը սպանվել են: Սպանվածների մեջ Թուրքիայի 2 քաղաքացիներ կան: