211652_close_icon
views-count1149 դիտում article-date 09:36 25-03-2014

Հրայր Կարապետյանը շնորհավորել է ռուսներին Ղրիմի՝ ՌԴ կազմ վերադառնալու կապակցությամբ․ ՀԺ

«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը երեկ Պսկովի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Տուրչակի հետ հանդիպման ընթացքում շնորհավորել է բոլոր ռուսներին Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ վերադառնալու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Pskov.ru կայքը՝ հավելելով, որ կողմերը սրանից բացի կարևորել են երկու երկրների՝ տարբեր ոլորտներում ունեցած համագործակցության բարձր մակարդակը: «Ընկերություն անելու համար ընդհանուր սահմաններ պետք չեն», -երկուստեք համաձայնելով՝ հայտնել են հայ և ռոս պաշտոնյաները»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր