Արցախը բանջարեղեն կարտահանի. տեսանյութ
Արցախում բանջարեղենի արտադրողների համար այս տարի ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Բանջարեղեն վերամշակողների հետ մթերման նախնական պայմանագրեր ունեցողներն աջակցություն կստանան: Գյուղհիմնադրամի շահառու դառնալու համար պետք է մշակել առնվազն 1 հա տարածք:
Անցած տարի բանջարեղենի ինքնաբավությունը Արցախում 65 տոկոս է կազմել: ՙԱրցախֆրութ՚ ընկերությունը, որը 450 տոննա բանջարեղեն է վերամշակել, մեծ մասը Հայաստանից է ներմուծել:
Բանջարեղենի եւ բոստանային կուլտուրաներ աճեցնում են ավելի շատ Քաշաթաղում, Մարտունու եւ Ասկերանի շրջաններում: Հողագործները ձմերուկին, սեխին ու սոխին են նախընտրությունը տալիս, իսկ վերամշակողների և շուկայի պահանջարկն այլ է:
Գյուղոլորտի աջակցության ծրագիրը, փաստորեն, բանջարեղեն արտադրողներին կխրախուսի աստիճանաբար փոխել նախապատվությունը:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24792]armnewstv.am [/url]