Ադրբեջանում հիվանդ զինվորներին պարտադրում են հավաքարարություն անել հոսպիտալներում
Ադրբեջանական axar.az գործակալությանը հայտնի է դարձել, որ Ադրբեջանի հոսպիտալներում բուժվող զինվորներին ստիպում են մաքրություն անել հենց հիվանդանոցներում:
Զինվորներից մեկը, ով բուժում էր ստանում Նախիջևանի ռազմական հոսպիտալում, ուղարկել է լուսանկարներ, որոնք փաստում են տեղելությունը:
«Այս հիվանդանոցում հիմնականում ծանր հիվանդներն են բուժում անցնում: Ավել բռնած զինվորների լուսանկարներից երևում է, որ նույնիսկ Նովրուզի տոնի ժամանակ այդ հիվանդ զինվորներին ստիպում են մաքրել հոսպիտալի բակը»,-ասել է նա: