211652_close_icon
views-count2142 դիտում article-date 16:42 24-03-2014

Հայտնի է Էրդողանի սիրուհու անունը. նա նախկին «Միսս Թուրքիա» Դեֆնե Սամիելին է

Թուրքական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սիրուհին հայտնի լրագրող, նախկին Միսս Թուրքիա գեղեցկության հաղթող Դեֆնե Սամիելին է: Վերջինս, սակայն, հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ դա կառավարության ղեկավարին հեղինակազրկմանն ուղղված արշավ է: «Ես վրդովված եմ: Սոցկայքերը ոտնահարել են իր իրավունքը: Ես արհամարհում եմ այդ լուրերը, սակայն ոչ ոք չի կարող անօրինականորեն ցավ պատճառել իմ երեխաներին»,-հայտարարել է 42-ամյա լրագրողուհին: Նշենք, որ Դեֆնեն Էրդողանի ղեկավար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մեծ կողմնակիցն է: Միևնույն ժամանակ Էրդողանի անանուն հակառակորդները խոստանում են համացանցում տեղադրել նրա և Դեֆնեի տեսագրությունը, որը կապացուցի, որ նրանց միջև ինտիմ հարաբերություններ կան:

Նմանատիպ նյութեր