Բողոքի ակցիաներ՝ Թայվանում
Թայվանի ոստիկանությունը մարտի 24֊ի առավոտյան կառավարության շենքից դուրս է հանել կիրակի երեկոյան ներրխուժած բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին։ Նրանց նկատմամբ ջրցան է կիրառվել։ Բախումների ընթացքում շուրջ 30 վիրավոր է գրանցվել, 10֊նյակ մարդիկ ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Նշենք, որ երեքշաբթի սկսված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին հրաժարվել Չինաստանի հետ առևտրային ծառայությունների համաձայնագրի վավերացումից։ հարյուրավոր ուսանողներ արդեն մեկ շաբաթ է, ինչ շրջափակել են խորհրդարանի շենքը, որի արդյունքում խորհրդարանի գործունեությունը կաթվածահար է եղել։