Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարի բնակարանից 42 կգ ոսկի և 4,8 մլն դոլար է հայտնաբերվել
Ուկրաինայի իրավապահները խուզարկություն են կատարել երկրի էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու բնակարանում և այնտեղ հայտնաբերել 42 կգ ոսկի և 4,8 մլն դոլար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
Վերջինիս խոսքով՝ խուզարկության ընթացքում. բացի վերը նշվածից, հայտնաբերվել են թանկարժեք քարերով լի տոպրակներ, համաշխարհային բրենդի 16 թանկարժեք ժամացույց, ինչպես նաև անշարժ գույքի փաստաթղթեր, տեղական և արտասահմանյան ընկերություններում բաժնետոմսեր, բանկային քարտեր, բանկային հաշիվների վերաբերյալ փաստաթղթեր և այլն: