Միջազգային հանրության աջակցությամբ Ուկրաինան կհաղթահարի ճգնաժամը․ ՄԱԿ
Միջազգային հանրության աջակցությամբ Ուկրաինան կարող է հաղթահարել ներկայիս ճգնաժամը։ Այս մասին մարտի 22֊ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
«Ես այստեղ եմ, որպեսզի այս փորձաշրջանում հայտնեմ իմ համախոհությունն Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին։ Վստահ եմ, որ միջազգային հանրության աջակցության շնորհիվ դուք կարող եք հաղթահարել այս դժվարին իրադրությունը»,֊ ասել է ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարը։
Իր կողմից Յացենյուկը կրկին հաստատել է, որ Ուկրաինան չի ընդունում Ղիրմում անցկացված հանրաքվեի արդյունքները։