1766 դիտում
14:44 22-03-2014
Տնեցիներին սպառնացել է, որ տան հետ միասին կայրի, ինչից հետո ինքնասպանություն գործելու նպատակով բենզին է լցրել իր վրա
Մարտի 21-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ վերջույթների մակերեսային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Արարատ Բ.-ն, «դեմքի, ձեռքի և ազդրի այրվածքներ» ախտորոշմամբ` 1996 թ. ծնված Մերի Բ.-ն և «դեմքի, զույգ դաստակների այրվածքներ» ախտորոշմամբ` 1975 թ. ծնված Նորայր Բ.-ն:
Արարատ և Մերի Բ.-երի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 02.20-ի սահմաններում, ամուսնու եղբոր` Նորայր Բ.-ի հետ տան պատկանելության հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, երբ վերջինս գազի վառարանի մոտ իր վրա բենզին է լցրել:
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Նորայր Բ.-ն սպառնացել է, որ տան անդամներին տան հետ միասին կայրի, ինչից հետո ինքնասպանություն գործելու նպատակով բենզինը լցրել է իր վրա:
Տուժողերին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանգամանքները պարզվում են:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
88514 դիտում
20:42 05-07-2017
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. կողոպտիչը աղջկան ու մորը թալանելուց հետո բենզին է լցրել նրանց վրա և փորձել այրել
Այս բաժնից
868 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
988 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
706 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին