Խոշոր ավտովթար՝ Պակիստանում․ գրանցվել է 35 զոհ
Պակիստանի հարավում 2 բեռնատար և մարդատար ավտոբուս միմյանց են բախվել, որի հետևանքով մահացել է 35 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Պատահարը տեղի է ունեցել Բելուջիստան գավառի Հուբ քաղաքի մոտակայքում։ Ենթադրաբար բենզին տեղափոխող բեռնատարը ոչ շատ արագության տակ հայտնվել է հանդիպակաց գոտում՝ բախվելով ավտոբուսին և բեռնատարին։ Արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել։
ՃՏՊ֊ի հետևանքով 35 զոհ, շուրջ 20 վիրավոր է գրանցվել։ Տուժախները խոր այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։
Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները։