211652_close_icon
views-count6636 դիտում article-date 22:20 21-03-2014

Պարզվել են Սարալանջի ճանապարհին Էլեկտրասյունը տապալած ու գլխիվայր շրջված ավտոմեքենայի վարորդի և վիրավորի ինքնությունը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 20-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով գլխիվայր շրջված ավտոմեքենայի վարորդի և վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը՝ Երևան քաղաքի Հանրապետության 78 շենքի բնակիչ 34-ամյա Արա Մանուկյանը և նույն փողոցի նույն շենքի բնակիչ 26-ամյա Ժակ Այվազյանը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403202057401/]դեպքի վայրից հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, մարտի 20-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհին Ավետիսյան փողոց և Ազատության պողոտա տանող ճամփաբաժնի վրա գտնվող հատվածում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել և կաին վիրավորներ: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել 1-03 շտապօգնության բրիգադը և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Պարզվել էր, որ ՎԱԶ 217230 մակնիշի 33 ԼD 366 համարնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն, ինչից հետո ավտոմեքենան գլխիվայր շրջվել էր: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները՝ ՃՈ աշխատակիցների հետ, որոնց էլ շտապօգնության բրիգադը օպերատիվորեն տեղափոխել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր