Ղրիմի բանկային համակարգը կաթվածահար է եղել
Ղրիմում բանկերն աշխատում են սովորական ռեժիմով, սակայն դրամական միջոցների տրամադրման մեջ սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնել է Ղրիմի բանկի նախագահ Նիկոլայ Բորիլյուկը:
«Այսօրվա դրությամբ բանկային համակարգում մի փոքր բացասական իրացվելիություն է նկատվում: Առաջին հերթին, դա կապված է քաղաքական ռիսկերի հետ, արտարժույթի պահանջարկի աժիոտաժով, դոլարի գնի բարձրացման հետ»,-ասել է Բորիլյուկը:
Նրա խոսքով՝ բանկային համակարգը սովորական ռեժիմով է աշխատում, սակայն որոշակի սահմանափակումներ են մտցվել դրամական միջոցների ստացման համակարգում, որպեսզի հնարավորություն տրվի այս անցումային փուլում կայունացնել բանկային հաստատությունների աշխատանքը, վերալիցենզավորում իրականացնել, ռուսական ռուբլին որպես հիմնական դրամական միավոր ընդունել: