Թուրքիայում աշխատանքից հեռացված տղամարդը գրասենյակում սպանել է իր 6 գործընկերներին. տեսանյութ
Թուրքիայի Կարս նահանգում Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի գրասենյակի վրա զինված հարձակում է իրականացվել:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նույն գրասենյակում նախկինում աշխատած տղամարդը ներխուժել է գրասենյակ, որտեղ այդ պահին աշխատում էին մարդիկ և հրազենով կրակ բացել:
Տեղեկությունների համաձայն՝ առնվազն 6 մարդ է սպանվել: Մարդասպանը ինքնասպան է եղել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: